23:34  ,  11 օգոստոսի, 2023

«Ռայո Վալիեկանոյի» հաղթանակով մեկնարկեց Իսպանիայի առաջնությունը (տեսանյութ)

Մեկնարկեց ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը։ Առաջին խաղում «Ռայո Վալիեկանոն» հյուրընկալվեց «Ալմերիային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Աչքի ընկան իսպանացի հարձակվող Իսի Պալասոնը եւ ֆրանսիացի կիսապաշտպան Ռանդի Նտեկյան։ Երկուսն էլ արդյունավետ իրացրին 11-մետրանոցները։

Օրվա մյուս խաղում «Սեւիլիան» կընդունի «Վալենսիային»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Ալմերիա» - «Ռայո Վալիեկանո»՝ 0:2 (տեսանյութ)

Իսի Պալասոն, 20, 11մ, Ռանդի Նտեկյա, 28, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում