11:55  ,  10 օգոստոսի, 2023

Sotheby's-ն աճուրդի է դրել Շումախերի Ferrari F2001b բոլիդը

Sotheby's-ն աճուրդի է դրել Ֆորմուլա-1-ի Ferrari F2001b բոլիդը, որով 2002 թվականին աշխարհի առաջնությանը մասնակցել է լեգենդար գերմանացի մրցարշավորդ, աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերը, հաղորդում է rmsothebys-ը։ Ferrari F2001b-ով Շումախերը հաղթել է 2022թ․ Ավստրալիայի Մեծ մրցանակում։

Աճուրդը տեղի կունենա օգոստոսի 16-19-ին։

Sotheby’s-ն անցած տարի աճուրդում ռեկորդային գնով վաճառել էր Շումախերի Ferrari F2003-GA բոլիդը, որով նա նվաճել էր 6-րդ չեմպիոնական տիտղոսը Ֆորմուլա-1-ում։

Գրանցվել էր ռեկորդային գին այսպիսի մեքենաների համար՝ 14,8 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին Շումախերը ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկել էր եւ ստացել գլխուղեղի ծանր վնասվածք: Նա երկու անգամ ենթարկվել է ցողունային բջիջների փոխպատվաստման վիրահատության։

54-ամյա Շումախերի բուժման եւ մասնագիտացված խնամքի տարեկան ծախսը մոտ 3 միլիոն եվրո է։

2015 թվականին Շումախերի կինը 25 միլիոն դոլարով վաճառել էր ավտոարշավորդի ինքնաթիռը, 3 միլիոն դոլարով ՝ առանձնատունը Նորվեգիայում, 59 միլիոն եվրոյով՝ Շվեյցարիայի Գլան քաղաքում գտնվող առանձնատունն ու կալվածքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում