15:07  ,  30 հուլիսի, 2023

«Ալաշկերտի» բրազիլացի նորեկը

«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել բրազիլացի կենտրոնական պաշտպան Ժոաո Վիլյամ Ալվես դե Ժեզուսի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստը մի շարք բրազիլական ակումբներից բացի հանդես է եկել նաև Ուկրաինայում և Բելառուսում ՝ պաշտպանելով «Ինգուլեց», «Դինամո» (Մինսկ) և «Ռուխ» թիմերի գույները։

«Ալաշկերտը» պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպմանը (օգոստոսի 3) հունգարական «Դեբրեցենի» դեմ։ Առաջին խաղում «Ալաշկերտը» Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում պարտվել էր 0:1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս