21:57  ,  19 հունիսի, 2023

Եվրո-2024․ Հայաստանի հավաքականը պարտության մատնեց Լատվիային (ֆոտո, վիդեո)

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Լատվիայի հավաքականին եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն առաջին խաղակեսում ստեղծեց 10 գոլային հնարավորություն եւ արդյունավետ օգտագործեց մեկը։

32-րդ րոպեին Հայաստանի հավաքականը դիմեց հարկադրված փոփոխության։ Վնասվածք ստացած հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանին («Բոկա Խունիորս») փոխարինեց լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

35-րդ րոպեին հրաշալի հարվածով խաղի հաշիվը բացեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը (տեսանյութ), որին գոլային փոխանցում կատարեց Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում լավ հնարավորություն ուներ Արտակ Դաշյանը, սակայն նրա հարվածից հետո սեյվ կատարեց «Ռիգայի» դարպասապահ Նիլս Պուրինշը։ Մի քանի րոպե անց էլ Պուրինշը հետ մղեց Վահան Բիչախչյանի հարվածը։

62-րդ րոպեին հոլանդական «Կամբուուրի» կիսապաշտպան Ռոբերտս Ուլդրիկիսը գրավեց Օգնյեն Չանչարեւիչի պաշտպանած դարպասը, սակայն VAR-ի հուշումից հետո գրանցվեց խաղից դուրս վիճակ եւ գոլը չգրանցվեց։

Հյուրերի ճնշումն արդյունք տվեց 67-րդ րոպեին։ Հաշվի հավասարությունը վերականգնեց լատվիական ՌՖՍ-ի հարձակվող Ռոբերտս Սավալնիեկսը, որի հարվածից հետո գնդակի ուղղությունը շեղեց Երեւանի ԲԿՄԱ-ի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը (տեսանյութ

89-րդ րոպեին Լատվիայի հավաքականի խաղացողը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում  «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի հարվածից հետո, եւ VAR-ի հուշումից հետո նշանակվեց 11-մետրանոց, որն արդյունավետ իրացրեց Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը (տեսանյութ

Հանդիպմանը տրիբունայից հետեւում էր նաեւ Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջորկաեֆը, որը FIFA Forward ծրագրի հաղթողի մրցանակը հանձնվեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիբեկյանին։

D խմբում Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով հավասարվեց առաջատար Թուրքիային։ Լատվիան երրորդ պարտությունը կրեց եւ վերջինն է։

Եվրո-2024, ընտրական մրցաշար, չորրորդ տուր

D խումբ

Հայաստան - Լատվիա՝ 2:1

Նաիր Տիկնիզյան, 35, Տիգրան Բարեղյան, 90+1, 11մ - Ռոբերտս Սավալնիեկս, 67

Հայաստան
1. Օգնյեն Չանչարևիչ, 3. Վարազդատ Հարոյան (ա), 4. Գեորգի Հարությունյան, 5. Ստյոպա Մկրտչյան, 6. Ուգոչուկվու Իվու (18. Հովհաննես Հարությունյան, 90+5), 8. Էդուարդ Սպերցյան, 10. Լուկաս Սելարայան (9. Արթուր Սերոբյան, 77), 14. Նորբերտո Բրիսկո, (23. Վահան Բիչախչյան, 33), 17. Հրանտ-Լեոն Ռանոս (11. Տիգրան Բարսեղյան, 77), 20. Արտակ Դաշյան, 21. Նաիր Տիկնիզյան

Պահեստայիններ՝ 12. Ստանիսլավ Բուչնև, 16. Արսեն Բեգլարյան, 2. Դավիդ Դավիդյան 7. Ժիրայր Շաղոյան, 13. Սերգեյ Մուրադիան, 15. Ժիրայր Մարգարյան, 19. Վբեյմար Անգուլո, 22. Էրիկ Փիլոյան

Возможно, это изображение американский футбол и текст «Armenia Treinador: Oleksandr Petrakov 1 Chancharevich 5 3 Mkrtchyan Arutiunian 21 Haroyan Tiknizyan 20 6 8 Dashyan Iwu Spertsyan 14 17 10 Briasco Ranos Zelarayán»

Թուրքիա - Ուելս՝ 22:45 (Երեւանի ժամանակ)

Возможно, это изображение текст «GROUPD 1. Turkey MP W D G Armenia 3 PTS 2 0 1 5:5 Wales 6 3 2 0 1 7:5 Croatia 6 3 1 1 5. 1 4:5 Latvia 4 2 1 1 0 3:1 3:1 4 3 0 0 3 3:6 0»

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով