Պրոֆեսիոնա բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի եւ Ջոն Գոտիի ցուցադրական մենամարտը Ֆլորիդայում ավարտվել է ծեծկռտուքով։
Մենամարտը դադարեցվել է 6-րդ ռաունդում։ Դրանից հետո Գոտին հարձակվել է լեգենդար մարզիկի վրա։ Միջադեպը վերաճել է բախման երկու թիմերի միջեւ։
Միայն անվտանգության աշխատակիցների միջամտությունից հետո հնարավոր է եղել բռնցքամարտիկներին դուրս բերել ռինգից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում