Ֆլոյդ Մեյվեզերի մասնակցությամբ ցուցադրական մենամարտն ավարտվել է ծեծկռտուքով (տեսանյութ)

20:39   12 հունիսի, 2023

Պրոֆեսիոնա բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի եւ Ջոն Գոտիի ցուցադրական մենամարտը Ֆլորիդայում ավարտվել է ծեծկռտուքով։

Մենամարտը դադարեցվել է 6-րդ ռաունդում։ Դրանից հետո Գոտին հարձակվել է լեգենդար մարզիկի վրա։ Միջադեպը վերաճել է բախման երկու թիմերի միջեւ։

Միայն անվտանգության աշխատակիցների միջամտությունից հետո հնարավոր է եղել բռնցքամարտիկներին դուրս բերել ռինգից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։