10:22  ,  3 նոյեմբերի, 2012

Մեսին՝ բժիշկ (ֆոտո)

Համացանցում հայտնվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի՝ բժշկի համազգեստով լուսանկարը: Որդի ունենալուց հետո 25-ամյա արգենտինացին Կատալոնիայի ծննդատանը լուսանկարվել է բժիշկներից մեկի հետ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին «Բարսելոնայի» հարձակվողը հայր էր դարձել: Մեսիի ընկերուհի Անտոնելա Ռոկուցոն ունեցել է որդի, ում անվանել են Տիագո:

«Այսօր ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ: Ես որդի եմ ունեցել: Շնորհակալ եմ Աստծուն այս նվերի համար: Շնորհակալ եմ իմ ընտանիքին աջակցության համար: Բոլորին գրկում եմ»,- Facebook-ի իր էջում գրել էր Մեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում