Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում ընթացող Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին խաղակեսից հետո Միլանի «Ինտերը» 2:1 հաշվով հաղթում է «Ֆիորենտինային»։
Արդեն երրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ֆիորենտինայի» արգենտինացի հարձակվող Նիկոլաս Գոնսալեսը (տեսանյութ)։ 29-րդ (տեսանյութ) եւ 37-րդ րոպեներին (տեսանյութ) աչքի ընկավ «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Նա խփեց 100-րդ եւ 101-րդ գոլերն «Ինտերում», պահանջվեց 235 հանդիպում։
Ընդմիջում է։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների թվում է։
«Ինտերը» պաշտպանում է անցած տարի նվաճած գավաթակրի տիտղոսը։
100 volte LAUTARO MARTINEZ#LM100 pic.twitter.com/bJB9FGzrsG
— Inter (@Inter) May 24, 2023
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում