21:19  ,  7 մայիսի, 2023

Դորտմունդի «Բորուսիայի» տպավորիչ հաղթանակը՝ 6:0 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը մրցեց «Վոլֆսբուրգի» հետ եւ պարտության մատնեց 6:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձան գերմանացի հարձակվող Քարիմ Ադեյեմին ու անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։ Աչքի ընկան նաեւ կոտդիվուարցի հարձակվող Սեբաստիեն Ալերն ու հոլանդացի հարձակվող Դոնիել Մալենը։

«Բորուսիան» 64 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Բավարիայից»։ Երրորդ տեղում ընթացող «ՌԲ Լայպցիգն» ունի 57 միավոր։  «Վոլֆսբուրգը» 7-րդն է՝ 46 միավոր։ 

Առաջնության ավարտին մնացել է 3 տուր։ 

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Վոլֆսբուրգ»՝ 6:0 (տեսանյութ)

Քարիմ Ադեյեմի, 14, 59, Սեբաստիեն Ալեր, 28, Դոնիել Մալեն, 37, Ջուդ Բելինգեմ, 54, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով