14:24  ,  13 մարտի, 2023

«Բարսելոնան» Լա Լիգայի ռեկորդ է սահմանել

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բարսելոնան» 1:0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»։ Այս հաշվի շնորհիվ իսպանացի Չավիի գլխավորած թիմը սահմանել է Լա Լիգայի ռեկորդ՝ 25 խաղում բաց է թողել ընդամենը 8 գոլ։

Նախորդ ռեկորդը 25 տուրից հետո բաց թողած 10 գոլ էր՝ 1991-ին սահմանել էր «Աթլետիկոն», 1994-ին կրկնել էր «Դեպորտիվոն»։

«Բարսելոնան» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից» առաջ է 9 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով