01:28  ,  11 մարտի, 2023

«Քյոլնը» պարտվեց, Ադամյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում «Քյոլնը» տանը մրցեց «Բոխումի» հետ եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 78-րդ րոպեին։

«Քյոլնը» 27 միավորով 12-րդն է, «Բոխումը» 14-րդն է՝ 22 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Քյոլն» - «Բոխում»՝ 0:2 (տեսանյութ)

Կեւին Շտյոգեր, 11մ, Էրհան Մաշովիչ, 76

«Բավարիա» - «Աուգսբուրգ»՝ 18:30 (Երեւանի ժամանակ)

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Շտուտգարտ»՝ 18:30

«Հերտա» - «Մայնց»՝ 18:30

«ՌԲ Լայպցիգ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 18:30

«Շալկե» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 21:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով