11:28  ,  4 մարտի, 2023

«Բորուսիան» չեմպիոնական մրցաշրջանից հետո առաջին անգամ տարավ 8 անընդմեջ հաղթանակ

Դորտմունդի «Բորուսիան» 8-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Բունդեսլիգայում։ Տնային խաղում գերմանացի Էդին Տերզիչի գլխավորած թիմը 2:1 հաշվով պարտության էր մատնել «ՌԲ Լայպցիգին»։

2011-2012 թվականների մրցաշրջանից հետո «Բորուսիան» առաջին անգամ Բունդեսլիգայում տարավ 8 անընդմեջ հաղթանակ, հաղորդում է Opta-ն։ 2012-ին դորտմունդյան թիմը գերմանացի Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ նվաճել էր չեմպիոնի տիտղոսը։ Դրանից հետո «Բորուսիան» դեռ չեմպիոն չի դարձել։

«Բորուսիան» 23 խաղից հետո 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիան» մեկ խաղ քիչ է անցկացրել եւ հետ է 3 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով