11:42  ,  22 փետրվարի, 2023

Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանն ԱՄԷ-ում 2 մեդալ է նվաճել պարաաթլետիկայի մրցաշարում

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում անցկացված պարաաթլետիկայի միջազգային մրցաշարում Հայաստանի հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը նվաճել է երկու մեդալ։

Սկավառակի նետման մրցումներում Սարգիս Սարգսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Գնդի հրման մրցումներում նա երկրորդն էր, հաղորդում է Հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Փետրվարի 22-ից մարտի 3-ը Դուբայում Սարգիս Սարգսյանը կմասնակցի պարաաթլետիկայի աշխարհի առաջնությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում