Հոկտեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում կկայանա «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարի եզրափակիչը։ Հայաստանը կներկայացնի Ստեփանակերտի «Արցախ» մարզական ակումբի թիմը, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
«Արցախը» հաղթել էր հանրապետական մրցումներում, որն անցկացվել է սեպտեմբերին՝ Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Արարատի մարզի եւ ԼՂՀ ութ ակումբային թիմերի մասնակցությամբ:
Մրցաշարի խորագիրն է. «Նվիրենք երեխաներին սամբոյի աշխարհը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում