Լեհաստանը ներկայացնող գերծանրքաշային բռնցքամարտիկ Մարիուշ Վախը նոյեմբերի 10-ին կմենամարտի WBA, WBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի դեմ: Վախը խորհուրդ է տվել Կլիչկոյին լավ պատրաստվել իր դեմ մենամարտին եւ խոստացել է նրանից խլել չեմպիոնական գոտիները, հայտնում է boxingscene.com-ը:
Լեհ բռնցքամարտիկը կլինի Վլադիմիր Կլիչկոյի առաջին մրցակիցը, ով կունենա ավելի բարձր հասակ:
Վլադիմիր Կլիչկո – Մարիուշ Վախ մենամրտը կկայանա Համբուրգում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում