Ես միակն եմ, ով կարող է մարտահրավեր նետել Վիտալի Կլիչկոյին, հայտարարել է աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի բռնցքամարտիկ Դեւիդ Հեյը:
«Իմ կարծիքով հաջորդ տարի Կլիչկոն կցանկանա մենամարտել ինձ հետ: Ես նրա համար ամենացանկալի մրցակիցն եմ: Ես միակն եմ, ով կարող է մարտահրավեր նետել Վիտալի Կլիչկոյին:
Կլիչկոն պարտվել է ամենակարեւոր մենամարտում` Լենոքս Լյուիսին: Մնացած դեպքերում նա համողված է եղել իր հաղթանակում, որովհետեւ մենամարտել է թույլ մրցակիցների հետ»,- Հեյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ իր վերջին մենամարտում Դեւիդ Հեյը հաղթել է Դերեկ Չիսորային:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում