Մեսին ֆենոմենալ ֆուտբոլիստ է, հայտարարել է Արգենտինայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիան:
Մեսին ֆենոմենալ ֆուտբոլիստ է: Նրա հետ նույն թիմում խաղալը մեծ առավելություն է: Նա հեշտացնում է իր թիմակիցների գործը: Մեսին միշտ պատրաստ է փեխանցում ստանալ եւ հրաշքներ իրագործել:
Մոուրինյոն լավագույն մարզիչն է, ում հետ ես երբեւէ աշխատել եմ: Նա աջակցում է ֆուտբոլիստներին եւ սովորեցնում նոր բաներ: Դա կենսական նշանակություն ունի յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է El Espectador-ը:
Ավելացնենք, որ այս մրցաշրջանում արգենտինացի կիսապաշտպանը Արքայական ակումբի կազմում մասնակցել է 11 խաղի եւ խփել երկու գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում