Իտալիան հիանալի խաղաց, հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստանի դեմ խաղից հետո:
«Իտալիան հիանալի խաղաց: Բայց ես գոհ չեմ մրցավարությունից: Մրցավարը պետք է թույլ չտար շարունակել խաղը, երբ բախվեցին Մանոյանը եւ Մաջիոն: Դրա արդյունքում մենք գոլ բաց թողեցինք: Ես կրկնում եմ, որ մենք հայտնվել ենք բարդ խմբում: Այսօր մենք հիանալի խաղացինք: Հայաստանի հակագրոհները մեզ չէին վախեցնում: Մենք ընդամենը մի քանի ոչ էական սխալ թույլ տվեցինք պաշտպանությունում: Հարձակման գծում մենք չօգտագործեցինք եզրերը»,- Պրանդելիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան – Իտալիա խաղում հաղթեցին հյուրերը` 3:1:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում