Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն տանը մրցեց «Ռենի» հետ։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։
65-րդ րոպեին ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։
Ավելացված չորրորդ րոպեին Մբապեի խփած գոլը գրանցվեց։ Գոլային փոխանցումը կատարեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը ՊՍԺ-ի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
Վնասվածքից հետո վերականգնված բրազիլացի հարձակվող Նեյմարը չէր ընդգրկվել ՊՍԺ-ի հայտացուցակում։
ՊՍԺ-ն 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 16 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մարսելից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ռենը» 5-դն է՝ 37 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 24-րդ տուր
ՊՍԺ - «Ռեն»՝ 1։0
Կիլիան Մբապե, 90+4
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում