Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում իտալական «Նապոլին» ընդունեց անգլիական «Լեսթեր Սիթիին» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։
«Նապոլին» գրավեց երկրորդ տեղը եւ դուրս եկավ 1/16 եզրափակիչ։
«Լեսթեր Սիթին» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում։
Առաջին տեղը գրավեց եւ 1/8 եզրափակիչի ուղեգիրը նվաճեց Մոսկվայի «Սպարտակը», որը նվազագույն հաշվով պարտության մատնեց լեհական «Լեգիային»։
Եվրոպայի լիգա, 6-րդ տուր
C խումբ
«Նապոլի» (Իտալիա) - «Լեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 3։2 (տեսանյութ)
Ադամ Ունա, 4, Էլիֆ Էլմաս, 24, 53 - Ջոնի Էվանս, 27, Քիրման Դյուսբերի-Հոլ, 33
«Լեգիա» (Լեհաստան) - «Սպարտակ» (Ռուսաստան)՝ 0։1
Զելիմխան Բակաեւ, 17
Մրցաշարային դրություն․ «Սպարտակ»՝ 10, «Նապոլի»՝ 10, «Լեսթեր Սիթի»՝ 8, «Լեգիա»՝ 6։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում