22:01  ,  18 մարտի, 2012

Ռիվալդոն հեթ-տրիկի հեղինակ է դարձել Անգոլայում

Բրազիլիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին խաղացող Ռիվալդոն հեթ-տրիկի հեղինակ է դարձել Անգոլայի բարձրագույն խմբի առաջնությունում:

39-ամյա բրազիացու խփած երեք գոլերի շնորհիվ «Կաբուսկորպը» 3:1 հաշվով հաղթել է «Կալուին»:

«Կաբուսկորպն» առաջին հաղթանակը տարավ Անգոլայի ընթացիկ առաջնությունում: Մեկնարկային երկու տուրերում ակումբը պարտություն էր կրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում