19:58  ,  18 մարտի, 2012

«Ինտերը» շարունակում է միավորներ կորցնել

Իտալական A Սերիայի 28-րդ տուրում «Ինտերը» սեփական խաղադաշտում ոչ ոքի խաղաց «Ատալանտայի» հետ՝ 0։0։

Խաղի 23-րդ րոպեին «Ինտերի» արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոն չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը։

Հռոմի «Լացիոն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Կատանիային»։ Հաղթական գոլը խաղի ավարտից 10 րոպե առաջ խփեց իտալացի պաշտպան Նիկոլա Լեգրոտալեն։

«Կալյարին» չիլիացի հարձակվող Մաուրիսիո Պինիլիայի հեթ-տրիկի շնորհիվ 3։0 հաշվով առավելության հասավ մրցաշարային աղյուսակը եզրափակող «Չեզենայի» նկատմամբ։

«Ինտերը» 41 միավորով 7-րդ տեղում է։ «Լացիոն» 48 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

Իտալիայի առաջնություն. 28-րդ տուր

«Կալյարի» - «Չեզենա»՝ 3։0

Պինիլիա, 14, 45, 57 (11մ.)

«Լեչե» - «Պալերմո»՝ 1։1

Դի Միկելե, 6 (11մ.) – Մունյոս, 15

«Սիենա» - «Նովարա»՝ 0։2

Ռիգոնի, 72, Պորկարի, 81

«Կատանիա» - «Լացիո»՝ 1։0

Լեգրոտալե, 80

«Բոլոնիա» - «Կյեւո»՝ 2։2

Դի Վայո, 59, Դիամանտի, 81 – Անդրեոլի, 26, Տերո, 69

«Ինտեր» - «Ատալանտա»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում