Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի կազմում Եվրոպայի նորընծա չեմպիոն Մարկո Վերատին հանգիստն անցկացնում է իր կնոջ հետ:
Ֆրանսիական ՊՍժ-ի 28-ամյա կիսապաշտպանն ամուսնացել էր Եվրո-2020-ից հետո: Նրա ընտրյալի անունը Ջեսիկա է: Զույգը մեղրամիսն անցկացնում է Հունաստանի Միոնոս կղզում:
Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Մարկո Վերատին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 21 հանդիպում ու դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում