Չեխիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Պատրիկ Շիկի գոլը ճանաչվել է լավագույնը Եվրո-2020-ում։
Քվեարկությունն անցկացնում էր ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Խմբային փուլի խաղում Շիկը գրեթե կենտրոնից գրավել էր Շոտլանդիայի հավաքականի դարպասը, չեխերը հաղթել էին 2։0 հաշվով։
Լավագույն գոլերի տասնյակում էին եւ լավագույնի կոչմանը հավակնում էին նաեւ իտալացի Լորենցո Ինսինիեի, ֆրանսիացի Պոլ Պոգբայի, խորվաթ Լուկա Մոդրիչի, բելգիացի Կեւին Դե Բրույնեի, դանիացի Միկել Դամսգորի, իսպանացի Ալվարո Մորատայի, ուկրաինացի Անդրեյ Յարմոլենկոյի, իտալացի Ֆեդերիկո Կիեզայի, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի գոլերը։
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում