01:53  ,  18 մարտի, 2012

Ջոկովիչը պարտվեց կիսաեզրափակիչում

Ամերիկացի թենիսիստ Ջոն Իսները դուրս եկավ Ինդիանա Ուելսի մրցաշարի եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում 26-ամյա ամերիկացին երեք սեթերի արդյունքում առավելության հասավ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի նկատմամբ՝ 7:6, 3:6, 7:6:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի երկրորդ եւ երրորդ ռակետները՝ իսպանացի Ռաֆայել Նադալն ու շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում