00:52  ,  18 մարտի, 2012

«Բարսելոնան» խնդիրներ չունեցավ Սեւիլիայում

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ «Սեւիլիայի» նկատմամբ:

18-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավին բացեց խաղի հաշիվը: 25-րդ րոպեին Լիոնել Մեսին խփեց «Բարսելոնայի» երկրորդ գնդակը՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը:

Խոսեպ Գվարդիոլայի թիմը 63 միավորով երկրորդ տեղում է: 70 միավոր ունեցող Մադրիդի «Ռեալը» մարտի 18-ին սեփական խաղադաշտում ուժերը կչափի «Մալագայի» հետ:

Իսպանիայի առաջնություն. 28-րդ տուր

«Սեւիլիա» - «Բարսելոնա»՝ 0:2

Չավի, 18, Մեսի, 25

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում