Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Սեւիլիան» տանը մրցեց «Բարսելոնայի» հետ եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։
25-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն։ 85-րդ րոպեին նախկին թիմի դարպասը գրավեց խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը։
Կարիերայում 900-րդ պաշտոնական հանդիպումը անցկացրեց կատալոնական թիմի ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։
Պատասխան հանդիպումը Բարսելոնայում տեղի կունենա մարտի 3-ին։
Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ
«Սեւիլիա» - «Բարսելոնա»՝ 2։0 (տեսանյութ)
Ժյուլ Կունդե, 25, Իվան Ռակիտիչ, 85
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում