«Ռեդ Բուլի» գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելի հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ի 14-րդ փուլը` Սինգապուրի Մեծ մրցանակը: Մրցարշավի ընթացքում տեւական ժամանակ առաջատարի դիրքում ընթացած Լյուիս Հեմիլթոնը («Մաքլարեն») բոլիդի խափանման պատճառով դուրս մնաց պայքարից: Եռյակում տեղ գրավեցին նաեւ Ջենսոն Բատոնը («Մաքլարեն») եւ Ֆերնանդո Ալոնսոն («Ֆերարի»):
Ընդհանուր հաշվարկի առաջատարը Ֆերնանդո Ալոնսոն է` 179 միավոր: Լյուիս Հեմիլթոնը 142 միավորով երկրորդն է: Կիմի Ռայկոնենը («Լոտուս») երրորդն է` 141 միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում