23:57  ,  14 սեպտեմբերի, 2012

Կոնտեի որակազրկումը կգործի նաեւ Չեմպիոնների լիգայում

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի կարողանա ղեկավարել ակումբը Չեմպիոնների լիգայի հանդիպումների ժամանակ:

ՖԻՖԱ-ն իրավաչափ է ճանաչել տասը ամսվա որակազրկումը, որը մարզիչը ստացել էր Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից պայմանավորված խաղերի կազմակերպմանը մասնակցելու համար:

Մասնագետը չի կարողանա ներկա գտնվել «Յուվենտուսի» պահեստայինների նստարանին ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի ժամանակ: Չեմպիոնների լիգայի եւ Իտալիայի առաջնության հանդիպումներին թիմի ղեկը կստանձնի ակումբի տեխնիկական տնօրեն Մասիմո Կարերան, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում