23:38  ,  14 սեպտեմբերի, 2012

Մեքսիկացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում

Մեքսիկայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գիլերմո Ֆրանկոն պայմանավորվածություն է ձեռք բերել «Չիկագո Ֆայր» ակումբի հետ: 35-ամյա Գիլերմո Ֆրանկոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել անգլիական «Վեսթ Հեմում» եւ իսպանական «Վիլյառեալում»: Ֆուտբոլիստը «Չիկագո» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը:

Հարձակվողի նախորդ ակումբը եղել է մեքսիկական «Պաչուկան»:

Գիլերմո Ֆրանկոն Մեքսիկայի ազգային հավաքականում անցկացրած 25 խաղում խփել է 7 գնդակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում