22:44  ,  14 սեպտեմբերի, 2012

50 Cent-ը պայմանագիր կստորագրի Պակյաոյի հետ

Հայտնի ռեպ երգիչ 50 Cent-ը դադարեցրել է համագործակցությունը WBA եւ WBC վարկածներով երկրորդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հետ:

Ամռանը պայմանագիր ստորագրելով ռեպ երգիչի հետ՝ Մեյվեզերը դարձավ The Money Team Promotions ընկերության բռնցքամարտիկներից մեկը: Սակայն մի քանի ամիս անց համագործակցությունը դադարեցվեց, քանի որ այն եկամտաբեր չէր կողմերի համար:

Այս պահին ռեպ երգիչը պատրաստ է պայմանագիր կնքել Մենի Պակյաոյի հետ, ով ունի իր սեփական ընկերությունը: 50 Cent-ն արդեն ստացել է ֆիլիպինցու համաձայնությունը, հայտնում է Boxingscene.com-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում