20:33  ,  14 սեպտեմբերի, 2012

Պորտուգալական իշխանությունները հետաքննություն են սկսել Հալկի եւ Վիտսելի տրանսֆերի շուրջ

Շուկայական անվտանգության հարցերով պորտուգալական հանձնաժողովը հետաքննություն է սկսել բրազիլացի Հալկի եւ բելգիացի Ակսել Վիտսելի՝ ռուսական «Զենիթ» տեղափոխության հետ կապված: «Պորտուն» հայտարարել է, որ Հալկին վաճառել է 60 միլիոն եվրոյի դիմաց, սակայն ռուսական կողմը վստահեցնում է, որ ձեռք է բերել ֆուտբոլիստի տրասնֆերային իրավունքների 85 տոկոսը 40 միլիոն եվրոյի դիմաց:

Ակսել Վիտսելի տրանսֆերի հետ կապված հետաքննության առիթ է դարձել ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարման ձեւը: Հանձնաժողովը մտադիր է պարզել՝ արդյոք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, ըստ որի «Զենիթը» վճարելու է 40 միլիոն եվրո տրանսֆերային գումարը երկու փուլով, հայտնում է Jornal de Negocios-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում