19:03  ,  14 սեպտեմբերի, 2012

ՖԻԴԵ-ն Հովհաննես Գաբուզյանին շնորհեց գրոսմայստերի կոչում

Ստամբուլում անցկացված ՖԻԴԵ-ի Կոնգրեսը 17-ամյա երեւանցի շախմատիստ Հովհաննես Գաբուզյանին շնորհել է գրոսմայստերի տիտղոս, հաղորդում  Armchess.am-ը:

2012թ. հունիսին Հովհաննես Գաբուզյանն Ալբենայում կայացած մրցաշարում լրացրել էր գրոսմայստերի նորմա:

Նման հաջողության Գաբուզյանը հասել էր երկրորդ անգամ: Այս տարի Հովհաննեսը գրոսմայստերի նորման հաղթահարել էր նաեւ Պլովդիվում անցկացված Եվրոպայի անհատական առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում