15:05  ,  14 սեպտեմբերի, 2012

Հայաստան - Ճապոնիա՝ 0։7

Հայաստանում հավաք անցկացնող ֆուտբոլի Ճապոնիայի մինչեւ 16 տարեկանների հավաքականը Հանքավանում 7։0 հաշվով պարտության է մատնել Հայաստանի մինչեւ 16 տարեկանների թիմին։

17 տարեկանների Հայաստանի թիմի հետ ճապոնացիները կխաղան սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում:

Ճապոնիայի մինչեւ 16 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 11-ից 17-ը Հայաստանում նախապատրաստվում է Իրանում կայանալիք Ասիայի առաջնության եզրափակիչ մրցաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում