15:03  ,  14 սեպտեմբերի, 2012

Հենրիխ Մխիթարյան. Սարգիս Հովսեփյանը հայկական ֆուտբոլի հավերժ առաջատարն է

Սարգիս Հովսեփյանի ջանասիրությունը օրինակ է մեզ համար, երիտասարդ խաղացողների համար, ասել է Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը։ Նա նաեւ խոսել է հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մասին։

«Թեեւ մեր թիմում շատ են երիտասարդները, նրանք հաղթանակներ տանելու մեծ մոտիվացիա ունեն։ Մենք ձգտում ենք աջակցել միմյանց։ Եթե, նույնիսկ, որեւէ մեկը սխալ է թույլ տալիս՝ մենք նրան չենք մեղադրում։

Վարդան Մինասյանը շատ երիտասարդ եւ լավ մարզիչ է։ Մենք ուրախ ենք աշխատել այսպիսի մարզիչի հետ։ Նա հասկանում է խաղացողներին։ Ընդամենը մի քանի տարի առաջ է նա ավարտել ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։ Նա մեզ խորհուրդներ է տալիս, որպեսզի մենք կարողանանք զարգանալ։

Սարգիս Հովսեփյանի ջանասիրությունը օրինակ է մեզ համար, երիտասարդ խաղացողների համար։ Նա մեծագույն ուսուցիչ է։ Նա հայկական ֆուտբոլի հավերժ առաջատարն է։ Նա գերազանց օրինակ է երիտասարդ խաղացողների համար այն ամենում, ինչ ասում եւ անում է սպորտում»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Շախտյորի» կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում