12:54  ,  14 սեպտեմբերի, 2012

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Նանիին

Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Նանիին։

Ալեքս Ֆերգյուսոնը 25-ամյա պորտուգալացու վաճառքից ստացած գումարով ցանկանում է գնել «Էվերտոնի» պաշտպան Լեյթոն Բեյնսին, հաղորդում է  Manchester Evening News-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նանիի բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ փակուղի են մտել, իսկ ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը ֆուտբոլիստը կարող էր հայտնվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթում»։

Ընթացիկ մրցաշրջանում Նանին անգլիական Պրեմյեր լիգայում անցկացրել է երկու հանդիպում եւ մեկ գոլային փոխանցում է կատարել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում