12:12  ,  14 սեպտեմբերի, 2012

Գերմանիայի կանցլեր. Միասեռական ֆուտբոլիստները պետք է չքողարկվեն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը միասեռական ֆուտբոլիստներին հորդորել է չթաքցնել իրենց իրական սեռական կողմորոշումը, հաղորդում է Bild-ը:

«Ես կարծում եմ, որ անվախություն ու ուժ ունեցող մարդը պետք է չվախենա իր սեռական կողմնորոշումից։ Օրինակներ կան նաեւ Գերմանիայի քաղաքական կյանքում։ Փաստը, որ շատերը վախենում են բացահայտել իրեն բնական կողմորոշումը, վկայում է, որ անhրաժեշտ է որոշումներ ընդունել խնդիրը լուծելու համար»,- ասել է Մերկելը։

Գերմանիայի կանցլերն արձագանքել է գերմանական ակումբներից մեկի ֆուտբոլիստի հայտարարությանը, թե ներկայանում է որպես հետերոսեքսուալ, թեեւ հոմոսեքսուալ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում