10:49  ,  14 սեպտեմբերի, 2012

«Բարսելոնայի» բյուջեի ծախսային մասը՝ 427 միլիոն եվրո

Սեպտեմբերի 22-ին կայանալիք գլխավոր ասամբլեայում կներկայացվի «Բարսելոնայի» տարեկան բյուջեն (2012/2013)։

Նախատեսվում է ստանալ 470 միլիոն եվրո եկամուտ։ Ծախսային մասը կկազմի 427,29 միլիոն եվրո։ Ակումբը նախատեսում է ստանալ 35,9 միլիոն եվրո շահույթ։

Ասամբլեայի ժամանակ ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը կներկայացանի անցած մրցաշրջանի տնտեսական գործունեության հաշվետվությունը։ Անցած մրցաշրջանում ակումբի շահույթը կազմել է 48,8 միլիոն եվրո։

Ակումբի ղեկավար մարմինը կքննարկի նաեւ առաջիկա տարիների ռազմավարությունը։ Նախատեսվում է հանրաքվե անցկացնել «Կամպ Նոու» ստադիոնի վերակառուցման հարցով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում