11:14  ,  14 սեպտեմբերի, 2012

Մայքլ Օուեն. Ես դեռ 32 տարեկան եմ եւ զգում եմ, որ դեռ շատ ուժ ունեմ

Ես ցանկանում եմ կարիերաս ավարտել իրապես բարձր մակարդակի վրա եւ ուրախ եմ, որ ինձ տրվել է այդ հնարավորությունը, ասել է Անգլիայի հավաքականի նախկին հարձկավող Մայքլ Օուենը՝ մեկնաբանելով իր տեղափոխությունը «Սթոք Սիթի»։

«Ես դեռ 32 տարեկան եմ եւ զգում եմ, որ դեռ շատ ուժ ունեմ։ Ես միշտ գնդակ եմ խփել, անկախ այն բանից, թե որ թիմում եմ խաղացել։ Կարեւորը առողջ մնալն է։ Հուսով եմ, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվի «Սթոք Սիթիում»։ Պրեմյեր լիգայի այլ թիմեր եւս հետաքրքրություն էին ցուցաբերում իմ նկատմամբ, սակայն «Սթոք Սիթին» այժմ վերելքի ճանապարհին է»,- Օուենի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Օուենը կարիերայի ընթացքում խաղացել է «Լիվերպուլում», Մադրիդի «Ռեալում» եւ «Մանչեսթեր Յունայթեդում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում