09:54  ,  14 սեպտեմբերի, 2012

Ռոնալդուն սպառնացել է ՈւԵՖԱ-ին

Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն քննադատել է ՈւԵՖԱ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ինյեստային հանձնելու համար։

Ռոնալդուն սպառնացել է այլեւս չմասնակցել ՈւԵՖԱ-ի կամակերպած միջոցառումներին։
«Եթե դուք ինձ չհանձնեք մրցանակ, ապա ես այլեւս չեմ հայտնվի ձեր միջոցառումներին»,- Ռոնալդուի խոսքը փոխանցում է Marca-ն։

Հիշեցնենք, որ մրցանակաբաշխության արարողության ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուի դժգոհությունը ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին որակել էր որպես «մանկապարտեզ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում