08:11  ,  14 սեպտեմբերի, 2012

«Ռեալն» առաջին ակումբն է, որը մեկ մրցաշրջանում աշխատել է 500 միլիոն եվրոյից ավելի

Ֆուտբոլի Իսպանիայի 32-ակի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» դարձել է առաջին ակումբը, որը մեկ մրցաշրջանի ընթացքում 500 միլիոն եվրոյից ավելի գումար է վաստակել: 2011/2012թթ. մրցաշրջանում Արքայական ակումբի եկամուտը կազմել է 514 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանի հետ համեմատած, այդ գումարն ավելացել է յոթ տոկոսով, հաղորդում է «Ռեալի» պաշտոնական կայքը:

2010/2011թթ. մրցաշրջանում մադրիդցիներն աշխատել էին 480 միլիոն եվրո: Վերջին տարում «Ռեալն» ունեցել է 24.2 միլիոն եվրո մաքուր շահույթ, ինչը 23.3 տոկոսով քիչ է նախորդ ցուցանիշից: Արքայական ակումբի պարտքը նվազել է 26.5 տոկոսով եւ կազմում է 124.7 միլիոն եվրո: 

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» նախատեսում է ստանալ 516.6 միլիոն եվրո՝ ակումբի մաքուր շահույթը հասցնելով 24.4 միլիոն եվրոյի:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում