00:57  ,  14 սեպտեմբերի, 2012

Ռուդ Գուլիտ. Կցանկանայի գլխավորել «Միլանը»

«Ես կցանկանայի գլխավորել «Միլանը»,- հայտարարել է հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը, հայտնում է Football-italia.net-ը:

«Կարիերայիս լավագույն տարիները ես անցկացրել եմ «Միլանում»: Ինձ համար պատիվ կլինի, եթե առաջարկ ստանամ գլխավորել ակումբը: Այդպիսի մեծ ակումբի հնարավոր չէ ոչ ասել: Երբեք հնարավոր չէ կանխատեսել` ինչ կպատահի ապագայում, թեեւ հիմա ակումբը լավ ձեռքերում է»:

Գուլիտը հանդես է եկել «Միլանում» 1987-1993 թվականներին: Հոլանդացի ֆուտբոլիստը երեք անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում, երեք անգամ դարձել է Իտալիայի սուպերգավաթակիր, երկուական անգամ հաղթել է Չեմպիոնների գավաթը եւ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում