00:39  ,  14 սեպտեմբերի, 2012

Ռումենիգե. «Աթլետիկը» վրեժ չի լուծի Խավի Մարտինեսից

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն հավաստիացրել է, որ Խավի Մարտինեսի նախկին ակումբը իրավական քայլերի չի դիմի «Բավարիայի» կամ ֆուտբոլիստի դեմ:

Հիշեցնենք, որ Բիլբաոյի «Աթլետիկի» ղեկավարությունը պնդում էր, որ ֆուտբոլիստը բուժզննում է անցել Մյունխենում առանց ակումբի թույլտվության:

«Աթլետիկը» պետք է չմտածի վրեժի մասին: Բասկյան ակումբի նախագահ Ուռուտիան հավաստիացրել է ֆուտբոլիստին եւ նրա ընտանիքին, որ որեւէ իրավական գործուղությունների չի դիմի: Մենք Մարտինեսի համար վճարել ենք 40 միլիոն եվրո եւ պետք է վստահ լինեինք, որ նա առողջական խնդիրներ չունի»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով