16:22  ,  11 սեպտեմբերի, 2012

Արմեն Նազարյան. Ներկա կլինեմ Բուլղարիա - Հայաստան հանդիպմանը, բայց թիմերից եւ ոչ մեկին չեմ երկրպագի

Ես ներկա կլինեմ Բուլղարիա - Հայաստան հանդիպմանը, բայց թիմերից եւ ոչ մեկին չեմ երկրպագի, ասել է հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը gol.bg-ի հետ զրույցում։

«Կարծում եմ դիտարժան խաղ կստացվի: Հայաստանի հավաքականը վերջին տարիներին շատ է առաջադիմել: Հայաստանի հավաքականում կան բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են գալիս ուժեղ ակումբներում: Բուլղարիան նույնպես ուժեղ թիմ ունի, եւ Իտալիայի հետ վերջին հանդիպումը ցույց տվեց դա: Բայց բուլղարացիները պետք է չթերագնահատեն հայերին:  Հույս ունեմ՝ խաղի ժամանակ տհաճ միջադեպեր չեն լինի: Ես ներկա կլինեմ հանդիպմանը, բայց թիմերից եւ ոչ մեկին չեմ երկրպագի: Բուլղարիան նույնպես իմ տունն է: Բազմաթիվ հայեր կգան երկրպագելու Հայաստանի հավաքականին: Ես գիտեմ, որ ոչ միայն Սոֆիայի, այլ նաեւ Պլովդիվի, Բուրգասի ու Վառնայի հայերը անհամբերությամբ են սպասում այս խաղին: Իմ կարծիքով Հայաստանի հավաքականը կունենա առնվազն 500 երկրպագու ստադիոնում»,- Նազարյանի խոսքը մեջբերում է gol.bg-ն:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Բուլղարիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-ին, 22։00-ին:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով