Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացավ շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությունը:
Համաշխարհային շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականը՝ Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան եւ գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանն արժանացան ոսկե մեդալների: Հայաստանի ներկայացուցիչներին պարգեւատրեց ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Ստամբուլում հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը, բարձրացվեց հայկական եռագույնը:
Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը թիմային ոսկե մեդալից բացի արժանցան նաեւ տիտղոսների լավագույն անհատական արդյունք ցուցադրելու համար:
Առաջին խաղատախտակի վրա ցույց տված լավագույն արդյունքի համար Լեւոն Արոնյանը հայկական եռագույնն ուսերին գցած արժանացավ ոսկե մեդալի` 10 հնարարվորից 7 միավոր: Երրորդ խաղատախտակի վրա լավագույն արդյունք գրանցելու համար 10 հնարավորից 7.5 միավարով Վլադիմիր Հակոբյանն արժանացավ արծաթե մեդալի:
Հիշեցնենք, որ 40-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2.5։1.5 հաշվով հաղթեց Հունգարիային եւ 19 միավորով Ռուսաստանի հետ կիսեց առաջին տեղը։ Լրացուցիչ գործակցով շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ անգամ հռչակվեց օլիմպիական չեմպիոն: Ուկրաինացիները զբաղեցրին երրորդ տեղը:
Հայաստանը նաեւ եռակի բրոնզե մեդալակիր է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի