Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող գերմանացի Քեւին Կուրանյին դիտել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Վիտալի Կլիչկո –Մանուել Չառ մենամարտը:
«Նկատելի էր, որ Կլիչկոն ավելի ուժեղ է, չնայած նրան, որ Չառը փորձում էր ներդնել ուժերի առավելագույնը: Նա ամեն ինչ արեց մենամարտը շարունակելու համար: Սակայն բժիշկը ճիշտ որոշում կայացրեց եւ դադարեցրեց մենամարտը»,- Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվողի խոսքը մեջբերում է sportbox.ru-ն:
Վիտալի Կլիչկո – Մանուել Չառ մենամարտը դադարեցվել է չորրորդ ռաունդում գերմանացի բռնցքամարտիկի ունքի վնասվածքի պատճառով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում