#TeamSpain have done it!!@RafaelNadal beats De Minaur 4-6 7-5 6-1 to take his country to the final! #ATPCup pic.twitter.com/BQIarYmOQe
— ATP Tour (@atptour) January 11, 2020
Ավստրալիայում անցկացվող թենիսի ATP Cup թիմային մրցաշարի կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը 2։0 հաշվով պարտության մատնեց ավստրալացիներին։
Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը 6:1, 6:4 հաշվով պարտության մատնեց Նիկ Կիրյոսին։ Ռաֆայել Նադալը մրցեց Ալեքս Դե Մինորի հետ եւ կամային հաղթանակ տարավ 4:6, 7:5, 6:1։
Եզրափակիչում իսպանացիների մրցակիցը կլինի Սերբիան (Նովակ Ջոկովիչ, Դուշան Լայովիչ), որը 2։0 հաշվով պարտության էր մատնել Ռուսաստանին (Կարեն Խաչանով, Դանիիլ Մեդվեդեւ)։
ATP Cup-ն անցկացվում է առաջին անգամ։ Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 12-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում