00:05  ,  1 սեպտեմբերի, 2012

5-րդ տուրում` Հայաստան - Ուկրաինա

Հայտնի դարձան համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրի զույգերը: Հայաստանի հավաքականն առաջին խաղատախտակի վրա սպիտակ խաղաքարերով կմրցի Ուկրաինայի թիմի հետ:

1992 թվականից հավքականները թիմային մրցաշարերում հանդիպել են 14 անգամ` 8 անգամ` համաշխարհային օլիմպիադաներում, 5 անգամ` աշխարհի թիմային առաջնությունում, եւ մեկ անգամ` Եվրոպայի թիմային առաջնությունում: Հավաքականների ընդհանուր հաշիվը 28.5-27.5 նվազագույն առավելությամբ Ուկրաինայի կողմն է: Ուկրաինայի հավաքականը թիմային միջին գործակցով 2-րդն է վարկանշային ցուցակում` 2730: Գործող օլիմպիական չեմպիոնները ունեն բավական ուժեղ կազմ: Հավաքականի գրեթե բոլոր անդամների վարկանիշները 2700 եւ ավելի է: Թիմը երկար տարիներ գլխավորում է թիմի վետերան, շախմատային էլիտայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկը, իսկ երկրորդ խաղատախտակի վրա հանդես է գալիս աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովը: Ուկրաինայի թիմը Ստամբուլում տարել է 4 հաղթանակ: Օգոստոսի 31-ին կայացած 4-րդ տուրում 3:1 հաշվով առավելության է հասել Լեհաստանի թիմի նկատմամբ:

5-րդ տուր

Հայաստան - Ուկրաինա

Հունգարիա - Ռուսաստան

Ռուսաստան - Չինաստան

Գերմանիա - Մոնտենեգրո

Խորվաթիա - Ֆրանսիա

ԱՄՆ - Չեխիա

Կանադա - Ադրբեջան

Չորրորդ տուրից հետո չորս թիմային հաղթանակ ունեն` Ուկրաինայի, Հունգարիայի, Հայաստանի, եւ Ռուսաստանի հավաքականները:

Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը կհանդիպի Անգլիայի թիմի հետ, որը զիջում է գործակցով Հայաստանի թիմին եւ 2142 միջին վարկանիշով զբաղեցնում է 44-րդ տեղը: Անգլիայի հավաքականի կազմում հանդես են գալիս մեկ կանանց գրոսմայստեր եւ 4 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ: Այս թիմը 4-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Ինդոնեզիայի հավաքականի հետ: Անգլիայի հավաքականը մեկ թիմային հաղթանակով, երկու ոչ ոքիով եւ մեկ պարտությամբ զբաղեցնում է 69-րդ տեղը:

5-րդ տուր

Անգլիա - Հայաստան

Ռուսաստան - Ֆրանսիա

Սերբիա - Բուլղարիա

Հունաստան - Լեհաստան

Վրաստան – Ուկրաինա

Լատվիա – Սլովակիա

Չինաստան - Հնդկաստան

Չորրորդ տուրից հետո 8 թիմային միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հավաքականները: Հայաստանի հավաքականը 15 թիմերի հետ բաժանում է` 32-ից 46-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով 44-րդն է:

Սեպտեմբերի 1-ին Երեւանի ժամանակով 16:00-ին կկայան 5-րդ տուրի հանդիպումները: Թիմերի կազմերը ըստ խաղատախտակների կհրապարակվեն սեպտեմբերի 1-ի առավոտյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով