«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը Ֆորմուլա-1-ի առաջնության ավարտից երկու փուլ առաջ ապահովեց 6-րդ չեմպիոնական տիտղոսը։ ԱՄՆ-ի Մեծ մրցանակում հաղթողի կոչումը նվաճեց «Մերսեդեսի» մյուս ներկայացուցիչ Վալտերի Բոտասը (Ֆինլանդիա)։ Լյուիս Հեմիլթոնը գրավեց երկրորդ տեղը եւ ընդհանուր հաշվարկում միավորների քանակը հասցրեց 381-ի՝ անհասանելի դառնալով երկրորդ տեղում ընթացող Բոտասի համար, որն ունի 314 միավոր։
Ֆորմուլա-1․ ԱՄՆ-ի Մեծ մրցանակ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում