12:28  ,  28 օգոստոսի, 2012

Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը կկայանա դեկտեմբերի 15-ին

WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգի աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Աբրահամը նախատեսել է հաջորդ մենամարտն անցկացնել 2012թ. դեկտեմբերի 15-ին: Նախնական տվյալների համաձայն՝ մենամարտը տեղի կունենա Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Այդ մասին հայտարարել է 32-ամյա բռնցքամարտիկի պորմոուտեր Կալե Զաուելրանդը:

Պորմոուտերի խոսքով՝ Աբրահամը ցանկանում է մենամարտել Ֆլիքս Շտուրմ (Գերմանիա) – Դենիել Գիլ (Ավստրալիա) մարտի հաղթողի հետ: Զաուելրանդը հայտնել է նաեւ, որ Աբրահամը նախկինում մենամարտի առաջարկ է արել Շտուրմին, սակայն գերմանացին հրաժարվել է, գրում է BoxingScene-ը:

Հիշեցնենք, որ Sauerland Event հայտնի պրոմոուտերական ընկերության գլխավոր մենեջեր Կրիս Մայերն օրեր առաջ հայտարարել էր, որ Աբրահամի հաջորդ մրցակիցը կարող է լինել դանիացի բռնցքամարտիկ Միկել Կեսլերը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում